Ադրբեջանը փորձել է գրավել Սարսանգի ջրամբարը, որը չի ստացվել

20905_originalԺողովուրդ ջան, ես ռազմական փորձագետ չեմ, բայց Արցախից եկող ինֆորմացիայի անալիզը ցույց է տալիս ադրբեջանցիների մարտավարությունը: Անսպասելի հարձակման սկսման գիշերը, իրենց հաջողվել էր մի քանի հենակետեր գրավել Թալիշի, նախկին Ջեբրաիլի ուղղությամբ և առաջ գալ ու ստեղծել ռազմաճակատի «նոր» գիծ…Ծրագրային «բլիցկրիգը» , ամենայն հավանականությամբ, ենթադրում էր նրանց բանակի առաջ խաղացում ` Սարսանգի ջրամբար: Բայց արդեն հաջորդ առավոտյան ստանալեվ հզոր հակազդեցություն, օրվա ընթացքում տալով մեծաքանակ զոհեր, հետ շպրտվեցին իրենց նախկին դիրքեր: Հիմա քանի որ իրենց առաջխաղացումը լիովին կանգնեցված է, հենակետերը հիմնականում գտնվում են հայկական կողմի ձեռքին, իրենք գրադներով և հրետանիով, ստորաբար խփում են այդ հենակետերին ու այդ ուղղությունների թիկունքային բնակավայրերին…Հիմնականում ` Մարտակերտին: Գնդակոծվում է նաև նախկին Ֆիզուլիի ուղղությունը…Ծանր մարտեր են գնում հարավում` նախկին Ջեբրաիլի ուղղության վրա:

Գրում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով