Ադրբեջանը տվել է 20 զոհ և 80 վիրավոր

4a370b32d1beԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով  ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանն այս օրերի ընթացքում ունեցել է շուրջ 20 զոհ, որոնցից մի մասի անունները ճշգրտված է ԼՂՀ ՊԲ–ի կողմից, և 60-80 վիրավոր:
Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:

 Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:

 Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:

 Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:

 Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»:

Դիտվել է 1,340 անգամ
 


Այս թեմայով