Home » Real Politik » Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տրամադրել «ամենալայն ինքնավարություն»

Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տրամադրել «ամենալայն ինքնավարություն»

բաքուԱդրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենալայն կարգավիճակ: Այս մասին, «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Զիաֆետ Ասկերովը:

«Մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման օգտին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, Բաքուն պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ՝ Ադրբեջանի տարածքում: Սա մեր վերջնական որոշումն է»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում «արհեստականորեն» ստեղծել երկրորդ հայկական պետություն:

Դիտվել է 641 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy