Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների. Մամեդյարով

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւին:

Ընդգծվել է ինտենսիվ բանակցությունների շարունակության կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում ընտրական գործընթացներն ավարտվել են:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցային գործընթացի առաջխաղացման համար ձեռնարկվելիք քայլերը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Այս թեմայով