«Ադրբեջանը պատերազմ է հայտարարել…»

haqinՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարաությունը կարծես խուճապ է առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանական լրատվամիջոցները անում են ամեն բան, որպեսզի իրենց հասարակությունը խուճապի չմատնվի և փորձում են իրենց հանրությանը հույս տալ, թե ամեն ինչ դեռ կորած չէ: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ վայնասուն են բարձրացրել, թե Հայաստանը հարձակվում է ադրբեջանական հենակետերի վրա: Ադրբեջանական համացանցային լրատվամիջոցներից մեկը, որը ամենատարածվածն է՝ Haqin.az-ը, հրապարակել է մի հոդված, որտեղ ասվում է, որ իրենք պատրաստ են կռվել մինչև արյան վերջին կաթիլը: Ադրբեջանը իր հասարակությանը պատրաստում է  պատերազմի, սակայն այդ երկրի բանակը հասկանալի է, որ ունակ չէ պատերազմ վարելու: Ադրբեջանական բանակի անկարողությունը մի քանի անգամ ի ցույց է դրել Հայկական բանակը՝  ծանր պարտության մատնելով թշնամուն: Իրականում իրենց համար կարևոր էլ չէ բանակը ատրաստ է թե ոչ, քանի որ պատերազմ մեր թշնամի երկիրը սկսել չի կարող: Ադրբեջանը պատերազմ է հայտարարել, սակայն այդ պատերազմը առաջին հերթին իր հանրության համար է:  Հասկանալի է, որ Ադրբեջանում ներքին քաղաքական իրավիճակը գնալով ծանրանում  է, իսկ արտաքին քաղաքականության մեջ մեր թշնամի երկիրը հայտնվել է  «անճոռնի ճուտիկի» դերում: Եվ հիմա այս պարագայում այդ երկրի իշխանություններին անհրաժեշտ է  շանտաժ,  որը ուղղված է և իր հանրությանը, և միջազգային հանրությանը:
Այստեղ Հայաստանը պետք է հստակ հասկանա իր դերակատարումը և անի այնպես, որպեսի արնախում թշնամին իրականում կռվի մինչ իր արյան վերջին կաթիլը, սակայն այդ արյունը պետք է թափվի հանուն հայկական կողմի հաղթանակի:

Դիտվել է 7,095 անգամ
 


Այս թեմայով