Ադրբեջանը չի համարձակվի սկսել պատերազմ

 «Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն , այդ իսկ պատճառով էլ շտապում է հանդիպում իրականացնել նոր իշխանության հետ: 

Ադրբեջանն էլ էր հգնել Սերժ Սարգսյանից, որքան որ մենք, քանի որ ՀՀ նախկին իշխանությունները զբաղված էին ֆրցնել, խաբել և ձգձգելու գործերով:

Նոր իշխանությունից եկող մեսսիջները ԼՂՀ-ի պահով, բավական դրական են , որով Ադրբեջանին ցանկանում է ասել, որ մենք պատրաստ ենք խոսել: Մինչդեռ Ադրբեջանը ցանկանում է շուտափույթ փոխել ստատուս-քվոն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսելով ՀՀ նոր իշխանության և ԼՂՀ հարցի լուծան թեմայի շուրջ:

Քաղաքագետ Գրիգորյանը նկատեց, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը օր օրի բարձրանում է, և Ադրբեջանը չի համարձակվի սկսել պատերազմ , քանի որ առանց այն էլ Ալիևի վարկանիշը շատ ցածր է:

 

 


Այս թեմայով