Ադրբեջանը Չեխիայից նոր հրետանային կայանքներ է ձեռք բերել

Ադրբեջանը Չեխիայից նոր «DANA» հրետանային ինքնագնաց կայանքներ է ձեռք բերել:

Նշվում է, որ չեխական արտադրության «DANA» հրետանային ինքնագնաց կայանքները, որոնք փորձագետներն անվանում են «Դժոխք անիվների վրա», մատակարարվել են Ադրբեջան եւ սեպտեմբերի 18-ին ներգրավվել այնտեղ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին, հայտնում է Trend գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, երկրի պաշտպանության նախարարությունում հաստատել են այդ փաստը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում մեկնարկել են «TurAz Qartalı-2017» թռիչքային-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի համաձայն:

Զորավարժություններին մասնակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչեւ 30 ավիացիոն միջոց, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules եւ CASA CN-235, ինչպես նաեւ Ми-35, Ми-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներ:

 


Այս թեմայով