Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը

seyran-ohanyan«Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից` այդ երկրի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ. աննախադեպ լարվածության մեջ պահելով ՀՀ և ԼՂՀ սահմանները, մասնավորապես Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական հանրության մեջ ատելություն սերմանելով հայերի նկատմամբ»,-այս մասին այսօր ՊՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակվում է նաև մերժողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հանրապետության բանակցային գործընթացում. «Նախորդ տարվա ողջ ընթացքում հակառակորդը իրականացրել է և նաև այս տարի շարունակում է դիվերսիոն գործողությունները և դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են և’ դիտավորյալ, և’ պլանային բնույթ: Եվ նպատակ են հետապնդում շոշափել, ինչպես մեր ուժերի ամրությունը` այնպես էլ սրել առկա լարվածությունը: Ամենաչնչին լարվածության դեպքում ադրբեջանական Զինված ուժերը այն կամրապնդեն ոչ միայն մարտավարական, այլ նաև ավելի մեծաբնույթ և բազմաբնույթ քայլերով: Ողջ այս լարվածության և բազմաքանակ սադրանքների պարագայում նրանք որևէ լուրջ հաջողության չեն հասել»:

Սեյրան Օհանյանի խոսքով` Ադրբեջանը վարում է նաև տեղեկատվական հակապայքար, որի շրջանակներում պետական մակարդակով և բոլոր հարթակներում առաջ է մղվում հակահայկան քարոզչությունը` փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ. «Հարևան պետության նման գործելաոճը կվտանգի ոչ միայն Հայաստանի` այլ նաև ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգությանը: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար 2014 թվականին ՀՀ պաշտպանության քաղաքականության ջանքերը հիմնականում կենտրոնացել են մի կողմից պաշտպանական համակարգի զարգացման և զինված ուժերի ռազմական կարողությունների ավելացման վրա, մյուս կողմից` զինված ուժերի միջազգային ինտեգրման և հավաքական պաշտպանության մեխանիզմների զարգացման վրա: Այդ ուղղությամբ նախորդ տարվա ձեռքբերումները մի քանիսն են»:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով