Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում. Արցախը զգուշացնում է

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն է նկատվում, ադրբեջանական կողմն անգամ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ԼՂՀ սահմանում, իսկ այսօր  հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո)ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ, և  բարեբախտաբար ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել կրելով կորուստներ:

Սահմանային լարվածության՝ ադրբեջանական կողմի ակտիվություն ֆոնին,  փորձագետները որոշակի առումով  ավելի ակտիվ սկսեցին խոսել, այն մասին, որ Ադրբեջանը նախապատրաստվում է, նոր լայնածավալ ռազմական գործողությունների:

 Այս ամենի մասին է  խոսում  նաև Արցախի ղեկավարության կողմից վերջին օրերին արված հայտարարությունները :

 Բակո Սահակյանը օրեր առաջ տեղի ունեցած ՝ Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է.

 «Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջեւ դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ»,-նշել է երկրի ղեկավարը:

Իր հերթին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը  օրերս տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ն ի զորու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

 Այսօրինակ հայտարարությունները, որոնք կատարվում են Արցախի ղեկավարության կողմից, կարծես նախազգուշացում են Ադրբեջանին՝ հեռու մնալ արկածախնդիր քայլերից, քանի որ Արցախը պատրաստ է ամենայն խստությամբ պատասխանելու  հակառակորդի կողմից իրականացվելիք, հնարավոր լայնածավալ գործողություններին:

 


Այս թեմայով