Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ադրբեջանը ներկայացնող ըմբիշը ոչնչացվել է ԻՊ խմբավորման կազմում

Ադրբեջանը ներկայացնող ըմբիշը ոչնչացվել է ԻՊ խմբավորման կազմում

ab8f4c36Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող դաղստանցի ազատոճային ըմբիշ՝ Չամսուլվարա Չամսուլվարաևը սպանվել է:

 

«Haqqin.az»-ը տեղեկացնում է, որ Իսլամական Պետության ահաբեկչական ջոկատում գտնվելիս մարզիկը ևս 4 գրոհայինների հետ սպանվել է անօդաչու թռչող սարքի կողմից:

 Չամսուլվարաևն աշխարհի արծաթե (2009) և բրոնզե (2007) մեդալակիր է, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն: Եվս 3 անգամ մարզիկը դարձել է Եվրոպայի  առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայտնի չէ,  թե դաղստանցի ազատոճային ըմբիշը, երբ է միացել Իսլամական Պետությանը:

Դիտվել է 452 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy