Ադրբեջանը մեկ շաբաթում 13 զոհ է տվել. ԼՂ ՊՆ

4a370b32d1beԴեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային եւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շաբաթվա ընթացքում շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է նաեւ դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ըստ հաստատված տվյալների՝ միայն անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ եւ երեք տասնյակից ավելի վիրավորներ: Նահանջող հակառակորդը մարտադաշտում է թողել հատուկ նշանակության գործողության պարագաներ:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի սադրիչ գործողությունները ճնշվել են:

Դիտվել է 887 անգամ
 


Այս թեմայով