Ադրբեջանը մեծ զորավարություն կանցկացնի. կգործարկվի 120 տանկ

Զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով՝ հունիսի 19-ից Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, զորավարժություններին կմասնակցեն մինչև 23 հազար զինվորական, 120 միավոր տանկ և զրահամեքենա, մինչև 180 հրթիռա-հրետանային համակարգ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։

 


Այս թեմայով