Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ

Դիվերսիա բանակԱնցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով