Home » Real Politik » Ադրբեջանը հոկտեմբերի կեսերին լայնածավալ հարձակում կիրականացնի՞

Ադրբեջանը հոկտեմբերի կեսերին լայնածավալ հարձակում կիրականացնի՞

ադրբեջանԱդրբեջանը այս վերջին շրջանում ակտիվացրել և էլ ավելի է թեժացրել հայ-ադրբեջանական սահամանային լարվածությունը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումցի առաջ և հետո ծայրաստիճան լարված իրավիճակ էր: Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով, այդ երկիրը ահռելի մարդկային և նյութական կորուստներ կրեց: Ցավալի է, բայց մարդկային կորուստներից Հայաստանը ևս չկարողացավ խուսափել:

Ադրբեջանի համար կարծես սովորական է դարձել սահմանային լարվածությունը  Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող ցանկացած հանդիպումից առաջ: Նոյեմբերին սպասվում է, որ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնները ու ենթադրելի է, որ այս անգամ ևս Ադրբեջանը կդիմի սադրանքների: Նոր ժամանականեր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ լարվածության էական նվազում չի լինի հիմա. Ցավոք սրտի, կարծում եմ լարվածության նվազում չի լինի,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը գուցե դիմի լայնածավալ սադրանքի հոկտեմբերի կեսերից, քանի որ այդ երկրում սպասվում են ընտրություններ:

Դիտվել է 1,728 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy