Ադրբեջանը Հայաստանում գործող բանկի սեփականատերերից է

big_0af3731d01bf32a7b816ef01f27289bd«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն՝ Սուսաննա Սարգսյանը իր վստահորդների պահանջով դիմել է ՀՀ Նախագահին, Գլխավոր Դատախազին, ԱԱԾ տնօրենին,Վարչապետին, Արդարադատության Նախարարին, Աժ Խմբակցությունների ղեկավարներին:

Դիմումներում մասնավորապես նշված է՝

Այն որ Ադրբեջանը դե ֆակտո հանդիսանում է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի սեփականատեր, դա հաստատված փաստ է և չի հերքվում հենց նույն բանկի կողմից և հրապարակված է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>>  ՓԲԸ-ի պաշտոնական կայքում:

Սույն հանգամանքը իրական սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգությանը և լրջագույն իրավական խնդիրներ է առաջացնում <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի աշխատակիցների և հաճախորդների համար:

Ադրբեջանը, որպես բանկի սեփականատեր անարգել տիրապետում է՝

1 հաճախորդների և աշխատակիցների անձնական տվյալներին և նրանց դրամաշրջանառությանը,

2.բանկից են ստանում իրենց աշխատավարձները ՀՀ ուժային կառույցների աշխատակիցների մի մասը, իրենց թոշակն են ստանում նաև պահեստազորի սպաները և ՀՀ թոշակառուները

3.բանկը միայն իր տրամադրած վարկերով և նրանց վերլուծությամբ առանց խոչընդոտի վերլուծում է ՀՀ տնտեսության իրական վիճակը, առկա հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները,

4.փաստացի բանկի աշխատակիցները անկախ իրենց կամքից դարձել են Ադրբեջանի աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում նրանից, իսկ հաճախորդները սպասարկելով իրենց վարկերը, անկախ իրենց կամքից ֆինանսական օգնություն են ցուցաբերում թշնամական պետությանը՝ Ադրբեջանին, որը վերջիններիս համար հղի է իրավական հետևանքներով:

5.իրավական խնդիրներ են առաջանում նաև ՀՀ դատարանների համար՝ վերջիններս հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի վճիռներ կայացնելիս փաստացի Հայաստանի Հանրապետության անունից վճիռներ են կայացնում հօգուտ մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և ՀՀ-ի անվտանգության սպառնալիքները փաստաբանը դիմել է ՀՀ Բարձրագույն Իշխանություններին հարցին հրատապ իրավական լուծում տալու նպատակով:

Սուսաննա Սարգսյանը նաև կոչ է արել բոլոր շահագռգիռ կողմերին՝ չդիտել սույն դիմումը որպես հակառուսական քարոզչություն, մեղավորներ չփնտրել, գոնե այս անգամ, սույն հարցի քննարկումը չդարձնել դիմության և ընդիմությամ միջև հերթական հակամարտություն, մեղավորներ ման չգալ, այլ ընդհակառակը` գոնե այս անգամ, մի կողմ դնել անձնական ամբիցիաները, համախմբվել ՀՀ Նախագահի շուրջ և հարցին լուծում տալ բացառապես ելնելով ՀՀ Ազգային Անվտանգության շահերից և հանուն Հայաստանի Հանրապետության:

Դիտվել է 417 անգամ
 


Այս թեմայով