Ադրբեջանը հաղորդել է հինգ զոհերի մասին

10-14-1-1Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հինգ զոհերի և 19 վիրավորների մասին՝ սեպտեմբերի 25-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ընդհարման հետևանքով, հայտնում է BBC-ն: Ինչպես հաղորդել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում, Ադրբեջանը կորցրել է մեկ զինծառայող և ևս երեքը վիրավորվել են: Մնացածը զոհվածները և վիրավորները Հայաստանի կողմից են: News.am-ը հղում կատարելով Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Անի Սարգսյանին՝ հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղում մեղադրում են Ադրբեջանին հրթիռահրետանային գնդակոծություն կատարելու համար: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում իրադրության սրման համար մեղադրում են Հայաստանին, որը, նրանց տվյալներով, օգտագործել է խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ 82 միլիմետրանոց ականանետներ: Նրանց պնդմամբ՝ անցյալ օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը կրակի դադարեցման ռեժիմը խախտել են 74 անգամ:

Դիտվել է 594 անգամ
 


Այս թեմայով