Ադրբեջանը կրակում է 152 մմ հրանոթներով, «Գրադ» կայաններով և տանկերով

arcax-sahman-1Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:

Ադրբեջանական բանակը կիրառում է 152 մմ հրանոթներ, «Գրադ» կայաններ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում:

Դիտվել է 298 անգամ
 


Այս թեմայով