Ադրբեջանը կտուգանվի 100 միլիոն դոլար

image (1)Ադրբեջանում շատերը պնդում են, թե տնտեսական այս ծանր իրավիճակում «Ֆորմուլա 1» անվանումով ավտաարշավի անցկացումը խելամիտ չէ: Նշվում է, թե երբ մեծանում է աղքատությունը, նման ճոխությունն անույլատրելի է:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Ազադ Ռահիմովն անդրադառնալով քննադատություններին, ասել է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի մրցույթի անցկացումից, ապա հսկայական տուգանքներ կվճարի:

«Պայմանագիրը կնքված է տասը տարով,- հայտարարել է նախարարը ANS հեռուստաալիքին,- Միաժամանակ, նախատեսված է, որ եթե մենք առաջիկա հինգ տարում հրաժարվենք մրցույթի կազմակերպումից, ապա ստիպված կլինենք վճարել 100 միլիոն դոլարի տուգանք»:

Դիտվել է 586 անգամ
 


Այս թեմայով