Ադրբեջանը խոսում է պատերազմի մասին, իսկ Հայաստանը տարածքներ տալու

ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևը սպառնալիքներ է հնչեցրել Արցախի և Հայաստանի հասցեին. «Եթե կարիք լինի, կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես 2016-ի ապրիլին»:

Անցած տարվա պատերազմի պատասխանատվությունն ու նախաձեռնությունը դնելով հայկական կողմի վրա՝ Ալիևը միջազգային համայնքին հավաստիացրեց՝ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել ղարաբաղի հարակից երեք շրջաններում»,-ասել է Ալիևը:

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից սպառնացել է՝ հաջորդ հարվածը կարող է առավել ցավագին լինել:

Փաստորեն Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում Հայաստանին և դա անում է միջազգային ամենաբարձր ամբիոնից: Այս ֆոնին անհասկանալի է հայկական կողմի պահվածքը: Հատկապես օրերս Հայաստանի ԱԳ նախարարի հնչեցրած տեսակետը:

Հայաստան-Սփյուռք համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, անդրադարձել է ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ինչ տարածքների վերադարձի մասին է խոսք գնում, երբ Ադրբեջանի նախագահը սպառնում է պատերազմով: Որն է երաշխիքը, որ Նալբանդյանի նշված տարածքները հանձնելուց հետո Ալիևը նոր տարածքներ չի ցանկանա ստանալ հայկական կողմից:

 


Այս թեմայով