Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի՝ ի պատասխան Հայաստանի զորավարժությունների

Այս տարվա սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է minval.az-ը։

Կայքը նշում է, որ զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։

Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ։

 

Այս թեմայով