Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Սույն թվականի մարտի 12-ից 17-ը Ադրբեջանում նախատեսվում է սկսել լայնամասշտաբ զորավարժություններ՝ ադրբեջանական բանակի տարատեսակ զորամիավորումների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը:

Զորավարժություններին կներգրավվեն մինչև 25 000 զինծառայող, մինչև 250 միավոր տանկեր ու այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 1000 հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարատեսակ նշանակության ավիացիա:

Զորավարժությունների ընթացքում զորքերի առաջ խնդիր կդրվի հակառակորդին ենթարկել կրակային ճնշման, դիմակայել նրա հարձակմանը, ինչպես նաև հակահարվածներ հասցնելով վերականգնել պաշտպանական գիծը՝ ձեռնտու սահմանների երկայնքով՝ հետագայում լայնածավալ հակահարձակվողական գործողություններ իրականացնելով:

Զորավարժությունների ընթացքում տարբեր կրակադաշտերում կիրականացվի հրաձգություն՝ նոր զինատեսկների կիրառմամբ:

 


Այս թեմայով