Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

4bk16571044a3430ud_800C450Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ: Այս մասին, ինչպես փոխանցում է «RIA Novosti»-ն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԶՈՒ-երի մարտունակության և մարտական պատրաստականության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը: Ընդգծվել է կիբերանվտանգության ոլորտում սերտ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև գազանավթային խողովակաշարերի պաշտպանությունը: Կարծում եմ՝ դրա համար էլ պետք է անցկացնել համատեղ զորավարժություններ»,- նշել է Հասանովը Գաբալայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Դիտվել է 78 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy