Ադրբեջանը թաթերին հրանոթի միս է դարձրել. Վարդան Ոսկանյան

67602Ադրբեջանը իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին մղելով առաջին գիծ նրանց հարվածի տակ է դնում: Արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի վերջին օրերին երեք ազգությամբ թաթ զինվորներ են սպանվել.«Ադրբեջանական Հանրապետության տարածքում գործող «Շիրվանի ազատագրության ճակատ» կովկասյան պարսիկների (թաթերի) ընդհատակյա կազմակերպությունը երեք օր առաջ հրապարակել է Բաքվի բռնապետի բանակի հավանաբար այս տարվա ընթացքում զոհված երեք ազգությամբ թաթ զինծառայողի լուսանկար:

Այս կազմակերպության կողմից որպես պայքարի հիմնական նպատակ հռչակված ստեղծվելիք Շիրվանի Պարսկական Հանրապետության կամ Թաթիստանի դրոշի ֆոնին պատկերված զոհված զինվորների լուսանկարները օժտված են կովկասյան պարսկերենով (թաթերենով) և ադրբեջաներենով արված հետևյալ գրությամբ՝ «Նրանք զոհվեցին անիմաստ պատերազմում, երանի անկախ Թաթիստանը տեսնողներին»:

Հրապարակված նյութը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքվի բռնապետն առաջնագծում որպես «հրանոթի միս» այլ տեղաբնիկ ժողովուրդների թվում օգտագործում է պաշտոնական մարդահամարների տվյալներով՝ ընդամենը մոտ 10 հազար (իրականում թվաքանակը մի քանի անգամ ավելի մեծ է) կազմող կովկասյան պարսիկներին ևս»,գրում է Վարդան Ոսկանյանը:

Լուսանկարում՝ «Շիրվանի ազատագրության ճակատի» էջում հրապարակված նկարը

12074708_982529458452180_6453117756811009543_n

Դիտվել է 212 անգամ
 


Այս թեմայով