Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվոր Նուրմամեդզեդե Իբրահիմը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նշում են, որ զինվորը սպանվել է դեկտեմբերի 19-ին «հայկական և ադրբեջանական զորքերի մարտական ընդհարման» ժամանակ։