Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիս գյուղը

սահմանԱդրբեջանական զինուժի հենակետերից դեկտեմբերի 22-ի երեկոյան ժամը 21.30-23.45-ը ընդհատումներով գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հանգիստ»:

 


Այս թեմայով