Ադրբեջանը բացի ուղաթիռից կորցրել է նաև տանկ և ԱԹՍ

TanksՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Համաձայն պաշտոնական տեղեկատվության` ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում»,- ասել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև բնակավայրեր։

12933020_1014768528558755_6438741762801783933_n

 


Այս թեմայով