Ադրբեջանը Բաղանիսում ռուսական բեռնատար է գնդակոծել

sahman4Interfax գործակալությանը հայտնի է դարձել, որ այսօր Հայաստանի տարածքում գնդակոծության ենթարկված բեռնատար մեքենան ռուսական է: Աղբյուրը հայտնում է, որ Տավուշի մարզում` Բաղանիս գյուղի մոտ, գնդակոծության ենթարկված մեքենան վարել է Ռուսաստանի քաղաքացի, որը Վլադիկավկազից է: Վարորդը չի տուժել, մեքենան մասնակիորեն վնասված է:

 Այժմ ճանապարհը, որտեղ գրանցվել է միջադեպը, փակ է: Ռուսաստանյան աղբյուրի տվյալներով` այնտեղ քննչական խումբ է աշխատում: Միևնույն ժամանակ Հայաստանի զինված ուժերից հայտնել են, որ արդեն «ճնշել են հակառակորդի ակտիվությունը պատասխան կրակով»: Առայժմ Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել կատարվածը:

 


Այս թեմայով