Ադրբեջանը առաջարկում է ձերբակալել նաև Վիտալի Բալասանյանին և Արկադի Տեր-Թադևոսյանին

himnadir61Հիմնադիր Խորհրդրանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը մեծ խանդավառություն է առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանական լրատվամիջոցները անկեղծորեն հրճվում են այս փաստից: Ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից մեկը, որին թղթակցում է Վահան Մարտիրոսյանը՝ գրել է, որ իր տեղեկությունների համաձայն Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ձերբակալել նաև Արկադի Տեր-Թադևոսյանին և Վիտալի Բալասանյանին, ովքեր Ադրբեջանի դեմ մղված պատերազմի հերոսներ են:

Փաստորեն Ադրբեջանի իշխանությունները իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցով կոչ են անում ձերբակալել իրենց համար մյուս անցանկալի ռազմաքաղաքական գործիչներին: Հիմա մնում է հուսալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն իրականացնի ադրբեջանցիների կողմից երանելի այս քայլը:

Ի դեպ այս երկու գործիչներն էլ հրապարակային իրենց անհամաձանությունն են հայնտել իշխանության դանդաղկոտ քայլերի վերաբերյալ և կոչ են արել ամեն գնով վերադարձնել կորցրած 800 հեկտարը:

 


Այս թեմայով