Ադրբեջանական 5 տանկեր շրջափակման մեջ են հայտնվել

TanksԱդրբեջանական բանակի ստորաբաժանումները, որի կազմում 5 տանկեր են, շրջափակման մեջ են ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:

 «ԼՂՀ բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ են հայտնվել ադրբեջանական զինված ուժերի 5 տանկեր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանք գրավելու կամ վերացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

 Նրա խոսքով՝ լարվածությունը պահպանվում է հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով:

Դիտվել է 755 անգամ
 


Այս թեմայով