Ադրբեջանական կայքը հայտնում է առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ 3 սպանված զինծառայողի մասին

ադԱդրբեջանական Haqqin.az լրատվակայքն այօր՝ հունվարի 26-ին, հայտնում է, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերով կրակել են Ադրբեջանի զինված ուժերի Գետաբեկի շրջանում (ՀՀ Գեղարքունիքի մարզի դիմաց) տեղակայված մարտական դիրքերից մեկի գետնատնակին (բլինդաժ), ինչի արդյունքում մահացել է 3 ադրբեջանցի զինծառայող:

«Սոցցանցերում գրող բլոգերների տեղեկատվությանը» հղում անելով՝ լրատվակայքը նշում է, որ ականանետի ականի պայթյունից մահացել են այդ պահին գետնատնակում եղած զինծառայողներ, կապիտան Էլշան Էֆենդիևը (Զաքաթալայի շրջանից), ենթասպա Սանան Ագաևը (Շաբրանի շրջան) և Վուգար Գասիմովը (Հաջիգաբուլի շրջանից):

Միջադեպի արդյունքում սպանվածներից բացի, վիրավորվել են նաև Իլգար Ասադովը և ենթասպա Անար Ալիևը:

 


Այս թեմայով