Home » ՊԱՏԱՀԱՐ » Ադրբեջանական ԶՈՒ-ն Նախիջևանի կողմից պետական սահմանի խախտման փորձ է կատարել

Ադրբեջանական ԶՈՒ-ն Նախիջևանի կողմից պետական սահմանի խախտման փորձ է կատարել

սահմանՀոկտեմբերի 1-ի՝ ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել. տեղեկացնում է  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում  հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են:

Դիտվել է 104 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy