Ադրբեջանական ԶՈւ-երը սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը

Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը:

Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր:

Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա:

Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ 

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ ադրբեջանական կողնը այսօր զոհ է ունեցել Նախիջևանի հատվածում։

 


Այս թեմայով