Ադրբեջանական զինուժն այս գիշեր «Իստիգլալ» և «Սև նետ» է կիրառել

Istiglal-ist-14-5 (1)Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 


Այս թեմայով