Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ադրբեջանական զինուժը գաղտնալսում է Տավուշի գյուղապետերի հեռախոսային խոսակցությունները

Ադրբեջանական զինուժը գաղտնալսում է Տավուշի գյուղապետերի հեռախոսային խոսակցությունները

detail_b2e62df5f14e2c53f90cb74e78d31ebaaravot.am-ը գրում է , որ ներկայումս Տավուշի մարզի սահմանագոտում հարաբերական անդորր է, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը բաց է: Իջեւանի տարածաշրջանի Բերքաբերի բնակիչներից տեղեկացանք, որ գիշերը խաղաղ է անցել, սակայն առավոտյան ժամը 6-ի սահմաններում ադրբեջանցիները կրակել են գյուղի վրա: Ադրբեջանական զինուժի երեկվա կրակից Բերքաբերում տուժել է ավտոմեքենա, տների տանիքներ եւ այլն: Գյուղից որոշ թվով մանկահասակ երեխաներ անվտանգության նկատառումներով տարհանվել են:  Ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով Ներքին Ծաղկավանում վնասվել է մի անասնագոմ: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում երեկ երեկոյան վիրավորվել է 2 բնակիչ,  կից անասնագոմն ու դրա մոտ կայանած երկու ավտոմեքենաներ:  Ադրբեջանական կրակը եղել է նաեւ Կոթիի դպրոցի թաղի ուղղությամբ: Անվտանգության նպատակով Կոթիի միջնակարգ դպրոցում այսօր դասեր չեն անցկացվել:  Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարներն անվտանգության նկատառումներով հրաժարվում են հեռախոսով հայտնել սահմանագոտու իրավիճակի մասին, քանի որ նրանց խոսակցությունները գաղտնալսվում են ադրբեջանական բանակի ռադիոհետախուզության կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Դիտվել է 262 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy