ԱԳՆ-ն 11 ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարության ուռճացված գնումներին անդրադառնալու առիթներ շատ է եղել: Պարզվում է՝ մարտի 8-ին ընդառաջ էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմանագիրը կնքել է մարտի 7-ին՝ «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝ վճարելով ընդհանուր 715 հազար դրամ: Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար է Նալբանդյանը որոշել մարտի 8-ին ընդառաջ 65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք գնել է օտարերկրյա կին դեսպանների կամ դեսպանների կանա՞նց համար:

 


Այս թեմայով