ԱԳՆ նոր շենքը դարձել է բնակելի համալիր

ԱԳՆԿառավարական շենքերի նոր երկրորդ մասնաշենքը շահագործման պետք է հանձնվեր այս տարվա նոյեմբերին: Այս մասին, մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Սակայն պլանները այս հարցով կարծես փոխվել են:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները շենքի որոշակի հատվածներ արդեն իսկ վաճառվում են, որպես բնակելի տարածքներ և կան խոսակցություններ, որ ԱԳՆ գուցե ընդհանրապես չտեղափոխվի այստեղ: Մեր տեղեկություններով առաջին հարկի տարածքները արդեն իկս վաճառված են: Ի դեպ բնակարանները այս շենքում բավական թանկ արժեն:

Դիտվել է 404 անգամ
 


Այս թեմայով