«Ագարակ» սահմանային անցակետում կանխվել է Հայաստան ափիոնի հումքի ներմուծման փորձը

 Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների հետ, ՀՀ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին պատկանող բեռնատար ավտոմեքենայի քնելու հատվածում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ ՝ մոտ երկու գրամ քաշով մուգ շագանակագույն բուսական ծագման պարունակությամբ:

Ինպես հայտնում է «Արմենպրեսը», հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:

Ներկայում տվյալ անձը ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են:

2016-2017 թվականներին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, իրականացնելով պահպանություն հայ-իրանական սահմանին, հայտնաբերել և կանխել են Հայաստանի տարածք ընդհանուր քաշով մոտ 5.5 կգ թմրանյութերի անցկացման փորձեր:

 


Այս թեմայով