Աբրահամ Մանուկյանին հեռացրել են

աբրահամ մանուկյան«Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։

Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասել Էր, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում։ Մեզ հայտնի դարձավ, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե կուսակցությունից, այլ լծակներից։ Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի և Նորք Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Նախկինում Մանուկյանը համակարգում Էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մնացածի համակարգմամբ զբաղվում Էր Վարդան Վարդանյանը։ Թե ով Է այսուհետ համակարգելու ԲՀԿ կառույցների մեծ մասը, մեզ չհաջողվեց ճշտել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 267 անգամ
 


Այս թեմայով