Աբրահամ Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից

naira«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թեւերից մեկը եւ պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։

Դեռ անցյալ շաբաթ «ՀԺ»–ին տված հարցազրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին, ասել էր, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է ակնարկելով Աբրահամ Մանուկյանին։ «Վիրահատական միջամտություններով կուսակցության ինքնամաքրման պրոցեսը կհասցնենք ավարտին»,–ասել էր Զոհրաբյանը։

Երեկ Մանուկյանից այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Իսկ Նաիրա Զոհրաբյանը, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից, պատասխանեց. «Նման հարց ԲՀԿ–ում չի քննարկվել, բայց ես հստակ ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն եւ չեն կարոդ տեղ ունենալ մեր կուսակցության շարքերում։ Կոնկրետ Աբրահամ Մանուկյանի վերաբերյալ այս պահին դեռ նման հարց չի քննարկվել եւ ես նաեւ ասեմ, որ մենք ունենք աշխատակարգ բոլոր հարցերը քննարկել թիմով եւ բոլոր որոշումները կայացնել թիմով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 


Այս թեմայով