Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ից չի գողացել 100 միլիոն դրամ

աբրահամՕրերս մամուլում շրջանառության մեջ դրվեծ մի տեղեկատվություն, ըստ որի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կուսակցությանը պատկանող 100 միլիոն դրամը վերցրել և անհետացել է:

Տարածվող լուրերին անդրադարձել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Այս օրերին մամուլի որոշ միջոցներ կրկին շրջանառության մեջ են դնում իրականության հետ որեւէ աղերս չունեցող ապատեղեկատվություն՝ կապված ԲՀԿ խմբկացության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անձի հետ։

Չնայած մամուլում շրջանառվող նշյալ տեղեկատվությունը քանիցս հերքվել է, բայց հարկ եմ համարում, որպես ԲՀԿ մամուլի խոսնակ, մեկ անգամ եւս պնդել, որ նշյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Կրկին հորդորում եմ իմ գործընկներ լրագրողներին՝ անանուն աղբյուները չընդունել որպես հիմք եւ չտարածել ապատեղեկատվություն։ ԲՀԿ-ն միշտ բաց է լրատվամիջոցների հետ աշխատանքում եւ երբեւէ չի խուսափել որեւէ հարցի բաց ու շիտակ պատասխանելուց»,-եզրափակել է իր խոսքը Էլիզբարյանը:

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով