Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնաբարել է գերի ամերիկուհուն

Abu-Bakr-al-Baghda_2965558k«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնաբարել է գերի պահվող ամերիկուհի Կաիլի Մյուլլերին, որի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարին , հայտնում է CNN -ը: Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը , այս մասին աղջկա ընտանիքին ԱՄՆ իշխանությունները հայտնել են դեռ հունիս ամսին:

«Մեզ ասել են , որ Կաիլիին տանջել են , նա եղել է ալ Բաղդադի սեփականությունը :Իշխանությունը այդ մասին մեզ հայտնել է հունիսին» , ABC News-ին տված հարցազրույցում ասել է աղջկա ընտանիքի անդամներից մեկը: Սակայն մինչ տեղեկության հաստատվելն էլ ևս վարկած կար, որ կամավոր հումանիտար օգնություն ցուցաբերող ամերիկուհին ով մահացել էր Սիրիայում , ստիպողաբար կինության էր տրվել ջիհադիստնրի առաջնորդին :

 


Այս թեմայով