Աբու Բաքր Ալ-Բաղդադիի և Գագիկ Խաչատրյանի կապը

6b55651d3c6d4c69a93029f092cf1f2c_18Հարկային ծառայությունները մեր երկրում դարձել են «ահաբեկչական» կառույց: Մանր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար իրական պրոբլեմ է հարկային մարմինների հետ հարաբերվելը: Հարկային մարմինների թալանչիական բնույթը արտահայտվում է իրենց գործունեության ընթացքում:

Վերջին շրջանում հարկային ծառայությունները որդեգրել են նոր մոտեցում, եթե քաղաքացիները ուշացնում են իրենց հարկային մուծումները` տեղամասային ծառայությունը ոչ թե նախապես է զգուշացնում և փորձում քաղաքացուն հեռու պահել տույժ-տուգանքներից,  այլ քաղաքացու հետ կապ են հաստատում այն ժամանակ, երբ արդեն իսկ սահմանված հարկին ավելացել է տուգանքը:

Ահա այսպես Գագիկ Խաչատրյանը իր ենթակայության տակ գտնվող համակարգը վերածել է  հանրությանը «ահաբեկելու» մի կառույցի և ամեն կերպ քաղաքացիներին «կլպելու» աշխատանքներ են  տարվում:

Գագիկ Խաչատրյանը   բիզնեսով զբաղվող քաղաքացիների համար դարձել է Աբու Բաքր Ալ-Բաղդադին: Սրան, եթե գումարենք այն, որ Խաչատրյանի ղեկավարած կառույցը իր «կայֆերով» ամենաթանկն է նստում ՀՀ բյուջեի վրա, ապա պատկերն ավելի ընդհանրական կլինի:

Դիտվել է 2,242 անգամ
 


Այս թեմայով