Աբովյանում վտանգավոր հանցախումբ է գործում

timthumbYerkir.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում Աբովյան քաղաքում ոստիկաններն այցելում են քաղաքացիների բնակարաններ` նրանց հորդորում ` պատուհանները և դռները փակ պահել, քանի որ քաղաքում ի հայտ է եկել լուրջ ավազակային խմբավորում: Մեր տեղեկություններով այդ խմբավորման անդամները տղաներ են և մի կին, ով, սովորաբար թակում է գողության թիրախում հայտնված քաղաքացիների դռներն, իսկ խմբի մյուս անդամները մտնում են բնակարան և գողություն կատարում: Մեզ հետ զրույցում, սակայն ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հերքեց, որ ոտիկաններն այցելել են քաղաքացիներին: Հարցին, թե ինչ խումբ է դա և դրա մասնակցությամբ քանի ավազակային հարձակման դեպք է գրանցվել, Մալխասյանը խորհուրդ տվեց հետևել ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփոգրին»: Կայքը գրում է նաև, որ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերում չի նշվում, թե որ դեպքը որ վայրում է տեղի ունեցել, այսինքն` այս եղանակով հնարավոր չէ տեղեկանալ որևէ խմբավորման մասին, և, փաստորեն, մնում է սպասել, թե երբ ավազակային խումբը կբռնվի։  Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Դիտվել է 227 անգամ
 


Այս թեմայով