Աբխազիայում ռուս զինվորականները հարձակվե՞լ են հայ ընտանիքների վրա

abxaz«Երեկ «Նաշա Աբխազիա» կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հարբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա:

Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և «УАЗ» մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա: Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն:

Երեկ «Ժամանակը» կապ հաստատեց Աբխագիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ նման բան տեղի չի ունեցել, որևէ բան չկա, եթե նման բան լիներ, ապա Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, համայնքը տեղեկացված կլինեին: Նա նաև նշեց, որ այսօր անձամբ այցելելու է Սուխումի բոլոր հայկական դպրոցները, գյուղերը, լինելու է Աչադարա գյուղում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 124 անգամ
 


Այս թեմայով