Աբխազիայում կտրել են պետավտոտեսուչ Ալբերտ Զեբելյանի ականջը

Աբխազիայում որպես պետավտոտեսուչ աշխատակող Ալբերտ Զեբելյանին դաժան ծեծի են ենթարկել և կտրել ականջն իր կողմից ձևակերպված տուգանքի պատճառով։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, Սուխումում։ Զեբելյանը կանգնեցրել էր մեքենան, որի ղեկին գտնվել է 1992 թվականին ծնված Այնար Ավիձբան, և տուգանել նրան մեքենայի տեխանձնագրի բացակայության համար։

Հաջորդ օրը Զեբելյանին իր տան մոտ  դիմավորել է տուգանված վարորդն իր ընկերոջ հետ։ Նրանք ծեծել են  պետավտոտեսչին և փախուստի դիմել՝ հայտնում է «Նաշա Աբխազիա» պարբերականը։

Զեբելյանը տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով և կտրված ականջով։ Նա ստացել է նաև կտրված վերքեր։

 


Այս թեմայով