«Աբիժնիկություն» հաջողության նկատմամբ

Օրեր առաջ Փարիզում կայացած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ, հայ ըմբիշներից երկուսը՝ 98կգ քշային կարգում Արթուր Ալեքսանյանն ու 80կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, հռչակվեցին աշխարհի չեմպիոն և Փարիզում հնչեց հայկական հիմն ու վեր խոյացավ հայկական եռագույնը:

Աննկարագրելի հպարտությունն ու ուրախությունը պարփակել էր ամբողջ հայ ազգը, ընդհանուր թվով 8 ոսկե մեդալներից երկուսը Հայաստանում են: Ավելորդ է կրկին անգամ փաստել, որ այս ամենի մեջ իր ուրույն ներդրումն ունի նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ով անձամբ էր ժամանել օդանավակայան՝ չեմպոններին դիմավորելու և շնորհավորելու համար: Բազմաթիվ լրատվականներ էին ներկա արարողությանը, որնց նպատակը մեկը պետք է լիներ՝ մեծարել և փառաբանել մեր չեմպիոններին և այն մարդկանց, ովքեր օգնել և աջակցել են նրանց: Սակայն, որոշ լրատվականներ, մի կողմ դրած ինքնասիրությունն ու պռոֆեսիոնալիզմը, փորձում էին բացասական ինչ-որ երևույթներ հայտնաբերել, ինչը բնականաբար պատվաբեր չէ տվյալ պարագայում և ոչ մեկի համար, անգամ տհաճ է հենց ընթերցողի համար, քանզի ուրախանալու և հպարտության զգալու փոխարեն, ոմանք ինքնադրսևորվում են նախանձության և «աբիժնիկության» հաշվին:

Կայքերից մեկը, այս հաղթանակը որակել է որպես սովորական երևույթ և կարծում է, որ տարվա մեջ մի քանի անգամ նման մրցարշարերում հաղթանակներ տանելը մեծ բան չէ և պետք է համակարգ փոխվի: Համաձայնեք սա կատարյալ տկարամտության դրսևորում է, երբ լրատվական դաշտի ներկայացուցիչը չի գիտակցում ինչ է նշանակում օտար երկրում, հեղինակավոր մրցարշարի ժամանակ հնչեցնել հայկական հիմն ու ճանաչում բերել ազգին: Նման հաղթանակների արդյունքում է, որ աշխարհի տարբեր ծայրերում գիտեն Հայաստան պետության մասին, էլ չենք ասում, թե բարոյական տեսանկյունից որքան նվաստացուցիչ է թշնամի պետությունների համար Հայաստանի նման հաջողություններն ու ձեռքբերումները:

Ինչևէ, տվյալ լրատվականների մոտեցումը պարզ է, ոչինչ նրանց չի հետաքրքրում, նրանք կոչված են անիմաստ ինտրիգներ փնտրելու, մարդկանց «շառով տալու» համար: Հասկանալի է, որ ձեր աբիժնիկությունը թույլ չի տալիս գրել այն մասին, թե որքան մեծ է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումը սպորտի զարգացման և ձեռքբերումների մեջ, բայց մարդ եղեք և գոնե մի փորձեք վատաբանել այն լավը, որն այսօրվա Հայաստանում առանց այդ էլ քիչ է մնացել:

Աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով