Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Աբդուլլահ Գյուլը մեկնել է ուխտագնացության

Աբդուլլահ Գյուլը մեկնել է ուխտագնացության

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ իր կնոջ հետ մեկնել է ուխտագնացության: Դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզի հրավերի հիման վրա: Գյուլն այցելելու է Մեքքա և Մեդինա քաղաքներ:

gul_ucak_2-jpg20131013101004Նշվում է, որ Գյուլից բացի, Սաուդյան Արաբիա ուխտագնացության են մեկնել նաև Պակիստանի, Մավրիտանիայի ու Սուդանի առաջնորդները: Աբդուլլահ Գյուլը սրանով դարձավ ուխտագնացության մեկնած Թուրքիայի առաջին նախագահը:

Դիտվել է 17 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy