Home » ՄԱՄՈՒԼ » ԱԱԾ տնօրենի ունեցվածքի մի մասն «անհետացել է»

ԱԱԾ տնօրենի ունեցվածքի մի մասն «անհետացել է»

231657211385526954«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մեկ տարվա ընթացքում շատ բան է անհետացել ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի ունեցվածքից:

Բանն այն է, որ Ռ. Հարությունյանը 2011թ. հայտարարագրել է 112 հազար 550 դոլար արժողության «Ռենջ ռովեր» ավտոմեքենա և 720 հազար ԱՄՆ դոլար: Բայց մեկ տարի անց նրա հայտարարագրից անհետացել է թանկարժեք մեքենան, իսկ բանկային հաշվին ունեցած գումարը նվազել է` դառնալով 520 հազար դոլար:

Հետաքրքիր է, թե մեկ տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել ԱԱԾ տնօրենի տեղակալի ավտոմեքենայի հետ` վաճառել է, նվիրել ինչ-որ մեկին, թե պարզապես «մոռացել» հայտարարագրել` թաքցնելով ունեցվածքը: Միաժամանակ հետաքրքիր է նաև, թե նման թանկարժեք մեքենա կամ հարյուր հազարավոր դոլարներ ինչպես է կարողացել կուտակել` տարեկան ստանալով մոտ 5.5 մլն դրամ աշխատավարձ:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդցեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 154 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy