ԱԱԾ պարզաբանումը` Փաշինյանի անունից Բորիս Ջոնսոնի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին

Մայիսի 24-ին ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեկսուս) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս միջադեպից հետո եղան մտահոգություններ, որ ռուս պարանկերները կարող էին օգտագործած լինել ՀՀ կառավարական կապը: Կային մտահոգություններ նաև, որ ՀՀ կառավարական կապը խոցելի է ու կարող են անվտանգության խնդիրներ առաջանալ մեր երկրի համար: Այս կապակցությամբ Politik.am լրատվականը այս կապակցությամբ է ուղարկել ՀՀ ԱԱԾ պետին՝ պարզելու համար, հնարավո՞ր է արդյոք, որ ռուս պրանկերները օգտագործած լինեն ՀՀ կառավարական կապը և արդյո՞ք այս ուղղությամբ ԱԱԾ-ն քայլեր ձեռնարկելու է, որպեսզի բացահայտի իրականությունը:

Մեր հարցման ի պատասխան ԱԱԾ-ն պատասխանել է.«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր 28/05/2018թ. տեղեկատվություն ստանալու հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ համացանցում բրիտանական «The Guardia» պարբերականի կողմից տարածված տեղեկությունների համաձայն ս.թ մայիսի 24-ին ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեկսուս) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայի մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս հետաքնություն է անցկացվում, թե ինչպես է դա տեղի ունեցել:
ՌԴ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության տրված հարցազրույցում վեր նշված պրանկերները հայտնել են, որ իրենք Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսակապ են հաստատել վերջինիս քարտուղարուհու միջոցով՝ չբացահայտելով օգտագործված կապի միջոցները:

Ինչ վերաբերվում է պրանկերների կողմից հեռախոսազրույցի կազմակերպման համար ՀՀ կառավարման կապի հնարավոր օգտագործմանը, ապա դա հնարավոր չէ, քանի որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարական կապի համակարգի բաժանորդ չի հանդիսանում, վերջինիս հետ ֆիզիկապես համակցված չէ և հետևաբար անվտանգության խնդիր չկա»,-ասվում է ԱԱԾ պատասխանում:
 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache