Home » ՄԱՄՈՒԼ » ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել հաճախորդներից չափազանց մանրամասն տեղեկություն պահանջող բանկերով

ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել հաճախորդներից չափազանց մանրամասն տեղեկություն պահանջող բանկերով

7244Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջերս այդ գերատեսչությունը սկսել է հետաքրքրվել մի շարք բանկերով, որոնք հաճախորդներին սպասարկելու համար նրանցից պահանջում են չափազանց մանրամասն հարցաթերթիկ լրացնել, որը պարունակում է տեղեկատվություն ոչ միայն հաճախորդի, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. « ԱԱԾ-ին հետաքրքրել է հատկապես այն, թե բանկերն ում են փոխանցում ՀՀ քաղաքացիների մասին այդպիսի մանրամասն տեղեկատվությունը, քանզի օպերատիվ վարկած կա, որ դրանց մեծ մասը այդ տեղեկատվությունը արտահանում են միեւնույն արտերկրում գտնվող միասնական կենտրոն»,– գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 36 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy